ԵՄ խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին![]() 4 հունիսի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն հունիսի 4-ին ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին` Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար: Հյուրն ընդգծել է, որ ԵՄ խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին: ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն ներկայացրել է համագործակցության ընթացքը` անդրադառնալով արձանագրված արդյունքներին և հետագա քայլերին: Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել արտաքին պետական պարտքի կառավարման, առևտրի տեխնիկական խոչընդոտների հաղթահարման և մաքսային ոլորտի խնդիրներին: Խոսվել է Ազգային Ժողովի հետ ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կարևորվել է նաև հաղորդակցության ոլորտում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: ՀՀ պետական գերատեսչություններին կից գործող ԵՄ խորհրդատվական խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով համապատասխան պետական մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքների մասին և ներկայացրել ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |