2011թ. գարնանը հանդիսությամբ կնշվի Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակը![]() 4 հունիսի 2010 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) Սինգապուրում գտնվելու ընթացքում այցելեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ուր հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց Սինգապուրի հայության ավանդը եկեղեցու պահպանման գործում և խոստացավ ՀՀ դեսպանության ամենայն աջակցությունը` համայնքի բոլոր առկա խնդիրների լուծման հարցում: Համայնքի ներկայացուցիչները պատմեցին տեղի հայության, նրանց խնդիրների, պարբերաբար կազմակերպվող միջոցացառումների մասին, ներկայացրեցին երկրի ամենահին քրիստոնեական շինություն հանդիսացող (1835թ.) հայկական եկեղեցու պատմությունը, ինչպես նաև դրա իրավական կարգավիճակի հետ առնչվող հարցեր: 2011թ. գարնանը հայ համայնքը պատրաստվում է մեծ հանդիսությամբ նշել Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակը: Նախատեսվող միջոցառումներին մասնակցելու են հրավիրվել աշխարհի տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին: Սինգապուրցիները մշտապես բարձր են գնահատում երկրի պատմության կերտման ընթացքում հայերի ունեցած մեծ ներդրումը: Առանձնահատուկ նշվում են առաջին քրիստոնեական եկեղեցին, Սարգիս եղբայրների կողմից հիմնված «Ռաֆլզ» (Raffles) հյուրանոցը, նույնպես հայերի կողմից հիմնված ամենաազդեցիկ «The Straits Times» օրաթերթը: Հայերի պատվին անվանվել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը (Armenian Street): Սինգապուրցիների համար առանձնահատուկ նշանակություն ունի հայազգի Ագնես Ջոակիմի կողմից 1893թ. ստեղծված խոլորձ ծաղիկը (Orchid Vanda Miss Joaquim), որն այսօր հանդիսանում է Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |