ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ 8 հոկտեմբերի 2001 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացավ հեռախոսզրույց Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկու եւ Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Իլիեսկուն բացատրել է իր Երեւան կատարվելիք այցի հետաձգման պատճառները: (Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, այցը հետաձգվել է Աֆղանստանում զինվորական գործողությունների սկսման պատճառով: Ներկայումս Ռումինիան նախագահում է ԵԱՀԿ-ում, որն առանձնահատուկ պատասխանատվություն է դնում նրա ղեկավարի վրա Եվրոպայի երկրների անվտանգության հարցում:) Հայաստանի նախագահը նշել է, որ Ռումինիայի առաջնորդի որոշումը հասկանալի է Հայաստանի ղեկավարությանը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Պլատոնին: Դեսպանը հայտնել է, որ այցի ժամկետը կճշտվի միջազգային իրադրության կարգավորումից հետո:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |