Հայաստանում մի շարք եզակի վիրահատություններ են կատարվել ուղեղի և ողնաշարի վրա 5 հունիսի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - « Հայաստանում առաջին անգամ կատարվել է հիպոֆիզի ադենոմայի (ուղեղի բարորակ ուռուցք) էնդոսկոպիկ հեռացման վիրահատություն: Վիրահատությունը կատարվել է ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,-հայտնել է հոսպիտալի նեյրոբանական բաժնի պետ Արթուր Հակոբյանը առաջատար հայ և ռուս նեյրովիրաբույժների համատեղ մամլո ասուլիսում: Նա ընդգծել է, որ այդ և նման վիրահատություններ կատարելու համար ՊՆ-ի աջակցությամբ Հայաստան են հրավիրվել ՌԴ նեյրովիարբուժության կենտրոնի պրոֆեսոր Յուրի Գրիգորյանն ու կենտրոնի վիրաբույժ Մուշեղ Ստեփանյանը: Պրոֆեսոր Հակոբյանն ընդգծել է, որ նախկինում նման վիրահտությունները շատ ավելի վտանգավոր էին, քանի որ հարկավոր էր լինում գանգի ոսկրաշաղափում», իսկ այդ մեթոդը հնարավորություն է տալիս առանց կոպիտ ինվազիայի հեռացնել հիպոֆիզի ադենոման»: Ըստ Հակոբյանի, հոսպիտալում կատարվեց ևս մեկ եզակի վիրահատություն, որի արդյունքում ոսկրային ցեմենտի օգնությամբ ամրացվեց ողնաշարի վնասված հատվածը: Այդ նոր մեթոդը կոչվում է վերտեբրոպլաստիկա: Նա հավելեց նաև, որ Ռուսաստանից ժամանած բժիշկները ցույց տվեցին վիրահատության առավել կատարյալ մեթոդ, «որն էլ կկիրառվի այսուհետ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |