Հայաստանի վարչապետը հանդես կգա Երևանում տեղի ունեցող BarCamp համաժողովում 6 հունիսի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Երևանում անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp 2010 համաժողովը: Հունիսի 5-ին ինովացիոն ճամբարում ներկայացվել են կայքերի աշխարհատեղայնացման, մոնետիզացման, տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության, կրթության բնագավառում վեբգործիքների կիրառման և այլ թեմաներով շնորհանդեսներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանն ասել է, որ այս տարի նկատելի է մասնակիցների հետաքրքրությունը ձեռնարկատիրությունը համացանցում թեմայի նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, BarCamp-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամյա միջոցառում, քանի որ այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում: «Ամեն ինչ կամավորների ակտիվությունից է կախված: Կամավորները 10 մարդ են, սակայն նրանցից առավել ակտիվները երեքն են», - ասել է նա: Համաժողովն անց է կացվում ՀՀ կառավարության, Microsoft, iCon Communications, Marketing solutions SP ընկերությունների, քաղաքական ինստիտուտի և սոցիոլոգիական կոնսալտինգի (IPSC) աջակցությամբ: Անցյալ տարի BarCamp-ին մասնակցել են Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած 450 մարդ: Համաժողովը ոչ պաշտոնական ձևաչափի է, որը կանխավ չի ծրագրում շնորհանդեսները: Քննարկումները վերաբերում են համացանցին և IT ոլորտին: BarCamp-ը համաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար և անց է կացվում զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափով: Նյութերը ներկայացնում են մասնակիցները: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2005 թ. ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Պալո Ալթո քաղաքում, այդուհետև BarCamp համաժողովն անց է կացվել աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |