Մոսկվայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել 7 հունիսի 2010 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Մոսկվայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է 10 բռնցքամարտիկ, հավաքականի գլխավոր մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը: Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) հաղթել է ադրբեջանցի բռնքամարտիկ Ռամոզան Մոհամեդովին` 7:2 հաշվով, այնուհետև նաև Յոհանիս Միլիտոպոլիսին (Հունաստան): 2008 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 ք/կ) 4:0 հաշվով հաղթել է Մաթեուս Մալուդուին (Լեհաստան): Դերենիկ Գիժլարյանը (51 ք/կ) 16:4 հաշվով առանց դժվարության հաղթել է Նորբերտ Կալուցեին (Հունգարիա): 2008 թ. Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ) ավելի ուժեղ գտնվեց Ֆինլանդիայի մարզիկ Ալեքսանդր Վասիլևից, իսկ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր և Աշխարհի գավաթի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) հաղթեց Սանին Պոր Վրոչային (Խորվաթիա): Սամվել Մաթևոսյանը (69 ք/կ) և Կարեն Այլազյանը (54 ք/կ) պարտվեցին ու հետագա մարտերից դուրս մնացին: Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ) և Արա Պուլուզյանը (60 ք/կ) դեռ ռինգ դուրս չեն եկել, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |