Հայաստանի նախագահն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում ուղղումներ կատարելու վերաբերյալ 7 հունիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր առարկությունն է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում ուղղումներ կատարելու վերաբերյալ փաթեթում: ՀՀ նախագահի առարկությունը կոնկրետ վերաբերում է նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու մասին դրույթին: Նախագահի առարկությունը ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, նման առարկություններ ներկայացնելով, նպատակ ունի պահպանել թեկնածուների հավասարությունը, քանի որ ստացվում է այնպես, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից: Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշեց, որ ՀՅԴ-ն ողջունում է ՀՀ նախագահի առարկությունը, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուների հավասարությունը պահպանելու միտումը բխում է ժողովրդավարական սկզբունքներից: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնյաների թիվը կտրուկ աճել է, թեև, ըստ ՀՀ Սահմանադրության, անձեռնմխելիությունից կարող են օգտվել միայն պատգամավորներն ու նախագահը: «Ուստի մենք նախաձեռնեցինք այս օրինագիծը: ՀՀ նախագահի առարկությունն ընդունելի է և հասկանալի, քանի որ այն ուղղված է նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլորի համար հավասար դաշտի ստեղծմանը»,-ասել է Պետրոսյանը: Իր հերթին «ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ես համաձայն չեմ իմ գործընկերների հետ այն առումով, թե անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնյաների թիվն աճել է, քանի որ դա վերաբերում է միայն նախընտրական արշավին,որը կարճ է տևում: Հայաստանի նման երկրներում, որտեղ կան քաղբանտարկյալ թեկնածուներ, թեկնածուները պետք է օգտվեն անձեռնմխելիությունից , կարողանալու համար ազատ վարել իրենց քարոզարշավը: Հակառակ դեպքում, նրանց դեմ կարող է արհեստական քրեական գործ հարուցվել` ձախողելու համար նրանց քարոզարշավը»,-ասել է Սաֆարյանը: Օրինագծով նախատեսվում է, որ և պատգամավորության, և նախագահության թեկնածուները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |