Ռուսաստանը հույս ունի դառնալ Հայաստանի և Բուլղարիայի ԱԷԿ-ի բաժնետերը 7 հունիսի 2010 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հույս ունի, որ կդառնա Հայաստանի և Բուլղարիայի ԱԷԿ բաժնետերը: Այս մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետկազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Նրա խոսքերի համաձայն, «Ռոսատոմը» ներկայում աշխատանքային նոր գործիքների է անցնում», որոնք նախկինում չկային; Նա նաև նշել է, որ Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման մասին պետկազմակերպության պայմանագիրը առանձնահատուկ է: «Առաջին անգամ մենք դառնալու ենք այլ երկրում ատոմակայանի սեփականատերը, և ոչ միայն կառուցելու ենք, այլև 60 տարվա ընթացքում շահագործելու ենք այն», - ասել է Սերգեյ Կիրիենկոն; Նա ավելացրել է նաև, որ նույն մակարդակով մի շարք այլ երկրների հետ բանակցություններ են վարում, մասնավորապես` Հայաստանի և Բուլղարիայի հետ, հաղորդում է «Էներգո նյուս» գործակալությունը: «Հայաստանի կառավարության հետ միասին մենք մտադիր ենք ոչ միայն կառուցել ատոմակայանը, այլև ներդնողներից մեկը դառնալ», - ասել է նա: Կիրիենկոն ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է մասնակցել նոր ներդրումային փուլին, որը ձևավորելու է Բուլղարիայի կառավարությունը` Բելենայում ԱԷԿ կառուցելու համար: «Մենք այնքան վստահ ենք դրա մրցունակությանն ու արդյունավետությանը, որ պատրաստ ենք գնել այն փաթեթը, որը մեզ կտա Բուլղարիայի կառավարությունը», - հայտարարել է գլխավոր տնօրենը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |