Ղարաբաղում նշեցին «Հալո Թրաստ» կազմակերպության 10-ամյակը

Ղարաբաղում նշեցին «Հալո Թրաստ» կազմակերպության 10-ամյակը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ և մասնակցել Արցախում «Հալո Թրաստ» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը` նրա ծավալած աշխատանքի համար` այն համարելով կարևոր մարդասիրական առաքելություն:

Այնուհետև նախագահ Սահակյանը Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Արցախի Հարապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---