«ԱրմենՏել»-ը նվազեցնում է SMS-ների գինը «Ընկերներ» սակագնային փաթեթում 7 հունիսի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ընկերներ» սակագնային փաթեթի բաժանորդների համար ակցիայի անցկացման մասին: Մինչև 2010թ-ի հուլիսի 31-ը Beeline բջջային ցանցի ներսում «Ընկերներ» սակագնային փաթեթի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար գործում են SMS հաղորդագրությունների նոր սակագներ: Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, օրվա ընթացքում առաջին SMS հաղորդագրության արժեքը 20 դրամ է, իսկ մնացած հաղորդագրությունները կտարիֆիկացվեն յուրաքանչյուրը 9 դրամով: «ԱրմենՏել» ընկերությունը «Ընկերներ» սակագնային փաթեթի բաժանորդներին առաջարկում է հաճույք ստանալ շփումից SMS հաղորդագրություն միջոցով և հաղորդակցվել կոլեգաների, բարեկամների, ծանոթների և, իհարկե, ընկերների հետ ավելի շահավետ սակագնով»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:--ԿԱ-- Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |