ՀԱՅ ՁԵՌՆԵՐԵՑԸ 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ՏԵՂԻ ՄԱՆԱԾԱԳՈՐԾՎԱԾՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայ ձեռներեց Ռուբեն Հայրապետյանը վերջին տարվա ընթացքում 3 մլն դոլար է ներդրել երկրի մանածագործվածքային արդյունաբերությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ներդրումներն ուղղորդվել են «Արագած» ջուլհակագործական ֆաբրիկայի, Գյումրիի մանածագործական ֆաբրիկայի ձեռքբերմանն ու վերականգնմանը, ինչպես նա- բամբակագործության վերականգնմանը: (Հայաստանում բամբակ չի աճեցվել ավելի քան 30 տարի:) Ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվում է հավաքել 200 տոննա բամբակի հումք - -ս 400 տոննա գնել Թուրքմենստանից: Այսպիսով նախատեսվում է վերականգնել սեփական հումքային բազան, կարգավորել մանածագործական - ջուլհակագործական արտադրությունն ու կազմակերպել պատրաստի մանածագործական արտադրանքի թողարկում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---