Թուրքիան փորձում է վերհիշել իր նախկին փառքը![]() 8 հունիսի 2010 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն միշտ շահագրգռիրռ է եղել Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, համարելով նրան իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան: Ըստ նրա, ԱՄՆ-ի ներկա վարքագիծն Ադրբեջանի հանդեպ փոխհատուցում է վերջին շրջանի քաղաքականության փոխարեն, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չհրավիրվեց ապրիլին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում` Բոզոյանն ասաց, որ այս պահի դրությամբ Թուրքիան մեծ դերակատարություն ունի Հարավային Կովկասում և նա փորձում է «վերհիշել իր նախկին փառքը»: «Թուրքիան հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդի դերին», ասել է քաղաքագետը: Ընդ որում, նա դժվարացել է ասել, կհաջողվի դա նրան, թե ոչ` նշելով, որ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում մեծ վտանգներ է պարունակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |