6 հայ բռնցքամարտիկներ շարունակում են պայքարել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար 8 հունիսի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ բռնցքամարտիկ Դերենիկ Գիժլարյանը (51ք/կ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ և հունիսի 8-ին պայքարելու է կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու համար: Քառորդ եզրափակչում հանդես են գալու նաև Ազատ Հովհաննիսյանը (57 ք/կ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81ք/կ): Եվրոպայի 2008-ի չեմպիոն Հովհաննես Դանիելյանն (48 ք/կ) իր ելույթները կսկսի քառորդ եզրափակիչից, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը: Նշենք, որ 10 մարզիկներից կազմված Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա: Սամվել Մաթևոսյանը (69 ք/կ) և Կարեն Այլազյանը (54 ք/կ) դուրս են մնացել 1/16-րդ եզրափակչից, իսկ Արա Պուլուզյանը (60 ք/կ) և Ցոլակ Անանիկյանը (91ք/կ)` 1/8 եզրափակչից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |