«ԱՌԱԳԱՍՏ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ 6 հոկտեմբերի 2001 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստ» սրճարանում զոհված Վրաստանի Նինացմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի 43-ամյա բնակիչ Պողոս Պողոսյանի հարազատները մտադիր են Հայաստանի նախագահի անվտանգության ծառայությունից փոխհատուցում պահանջել:Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին հաղորդեց զոհվածի ավագ եղբայր Անդրանիկ Պողոսյանը, այդ երեկո Պողոս Պողոսյանն իր հետ 5 հազար դոլար փող է ունեցել, որը նա ստացել էր Երեւանում` իր հարազատ գյուղում եւ Ախալքալակի շրջկենտրոնում մի քանի բարեգործական նախագծերի իրագործման նպատակով: Զոհվածի եղբայրը պնդում է, որ իրավապահ մարմինները Պողոսյանի հարազատներին վերադարձրել են միայն 2600 դոլար: Կորել է նաեւ Պողոսյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսը եւ մեքենայի բանալիները: Անդրանիկ Պողոսյանը ընդգծել է, որ ընտանիքը մտադիր է փոխհատուցում պահանջել նախագահի անվտանգության ծառայությունից, «քանի որ, բացի փողի կորուստից, զոհվածն ունեցել է պարտքեր, իսկ երեք երեխան եւ ուսուցչուհի-կինը կորցնելով միակ կերակրողին, մնացել են առանց գոյությունը պահպանելու միջոցների»:Երեկ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Պողոսյանի մահվանը իր թիկնապահների կապի մասին: Պետության ղեկավարի խոսքերով, այդ երեկո «Առագաստ» սրճարանում իրեն ուղեկցող նրա անվտանգության ծառայության աշխատակիցները ոչ մի անգամ նկատված չեն եղել անօրինական գործողություններում: Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել լրագրողներին չշտապեցնել դեպքերը եւ սպասել դատաքննության արդյունքներին: Նախագահը նշել է, որ եթե դատարանը հաստատի, որ թիկնապահները վերազանցել են իրենց լիազորությունները, ապա նրանք կկրեն պատիժ գործող օրենսդրության համապատասխան: Ռոբերտ Քոչարյանը չի գտնում, որ միջադեպի արդյունքում նա պետք է ամբողջովին մեկուսանա հասարակությունից: «Նախագահը պետք է լինի հասարակական վայրերում, այդ թվում նաեւ` սրճարաններում»,- նշել է նա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |