Թուրքիայի ՍԴ-ն ընդունել է ընդդիմության հայցը սահմանադրական բարեփոխումների դեմ![]() 8 հունիսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է Ժողովրդահանրապետական կուսակցության հայցը սահմանադրական բարեփոխումների դեմ` պահանջելով չեղյալ հայտարարել մայիսին ընդունված սահմանադրական բարեփոխումները: Սահմանադրության ուղղումների փաթեթը ներկայացրել էր Արդարության և զարգացման կուսակցությունը: Սահմանադրության մեջ 29 փոփոխություն է կատարվել: Սահմանադրությունն ընդունվել էր 1980 թվականի սեպտեմբերի 12-ին: Ուղղումները վերաբերում են արդարադատության համակարգին, որով հնարավորություն է տրվում քրեական գործ հարուցել զինվորականների դեմ քաղաքացիական դատական ատյանների կողմից, փոխանցում է քաղաքական կուսակցությունների լուծարման լիազորությունները խորհրդարանին: Ներմուծվում է օմբուդսմենի ինստիտուտ և ճանաչվում է պետծառայողների կոլեկտիվ պայմանագրեր կնքելու և գործադուլ անցկացնելու իրավունքը: ԱԶԿ-ն հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումները հաշվի են առնում ԵՄ նորմերը, որին 2005թ. ի վեր ձգտում է անդամակցել Անկարան: Ժողովրդահանրապետական կուսակցությունը ապօրինի է համարում ուղղումները և պահանջում է չեղյալ հայտարարել դրանք: Դա հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է: Դենիզ Բայկալի սկանդալային պաշտոնանկումից հետո, կուսակցուիթյունը գլխավորեց Քեմալ Ղըլիջարօղլուն, որը հստակ հետևում է Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի պետական կառուցվածքին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |