Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին

Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չեզոք չէի անվանի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում թելադրվում է տարածաշրջանում ազգային շահերով: Ընդ որում, նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության օգնությամբ Ռուսաստանը հսկողության տակ է պահում տարածաշրջանը: «Ղարաբաղյան հակամարտությունն ունիվերսալ գործիք է, որը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին»,- ասել է Մեհրաբյանը: Նրա խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված ստատուս-քվոն առայժմ ապահովում է հնարավոր կայունությունը տարածաշրջանում, և Ռուսաստանն իրեն չի զրկի դրանից:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---