ԳՄՌԿ-ում տեղի կունենա մանկական նկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) ցուցասրահում կբացվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված մանկական նկարների ցուցահանդես`«Թող լինի միշտ արևը, թող լինի միշտ խաղաղությունը» խորագրով:

Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, ցուցահանդեսում կներկայացվեն 5-16 տարեկան երեխաների շուրջ 60 լավագույն հեղինակային ու կոլեկտիվ աշխատանքներ: Մասնակից երեխաները Գեղագիտական ազգային կենտրոնի և Քաղաքային մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաներ են:

Ցուցահանդեսը կազմակերպել են ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գծով դաշնային գործակալության ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---