ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել![]() 8 հունիսի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.25%: 2010 թ. մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%: Խորհուրդը համակարծիք է, որ թեև պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի ներկա վարքագծով: Խորհուրդը գնահատում է, որ առկա են անորոշություններ տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում: Եվրամիության անդամ որոշ երկրների պարտքային հիմնախնդիրների հետևանքների վերաբերյալ տարաբնույթ սպասումներն էապես ավելացրել են հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծի անորոշությունները: Մյուս կողմից դեռևս անորոշ է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների վարքագիծը: Հաշվի առնելով վերոնշյալը` Խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխություններից, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |