Ադրբեջանն ընդունել է ռազմական դոկտրինա 8 հունիսի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունվել է երկրի ռազմական դոկտրինան: Փաստաթղթի «կողմ» են քվեարկել 110 պատգամավոր, «դեմ»` երկուսը, իսկ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ռազմական դոկտրինայի նախագծում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը կառչում է միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից և ուղղված է բոլոր պետությունների հետ խաղաղ գոյակցության: Այն ուղղված է միջազգային հարաբերություններում իրավահավասար գործընկերության, փոխադարձ արդյունավետ համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ադրբեջանը չի պատրաստվում որևէ երկրի դեմ պատերազմական գործողություններ սկսել` բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ բռնազավթման զոհ կարող է դառնալ: Ադրբեջանի պաշտպանական քաղաքականությունը բացառում է այլ պետությունների անկախության դեմ և միջազգային հակամարտությունները լուծելու համար պատերազմը որպես ճնշման միջոց օգտագործելը: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները` ընդհուպ ռազմական ուժը` ազատագրել իր բռնազավթված տարածքները և վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը: Ռազմական դոկտրինան թույլ չի տալիս երկրի տարածքում արտասահմանյան ռազմական բազաներ տեղակայելը, բացառությամբ այն դեպքերի, որոնք միջազգային համաձայնագրերով նախատեսված են և Ադրբեջանի վավերացրել է: Դրա հետ միասին, ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաներ կամ այլ տեսակի արտասահմանյան ռազմական մասնակցություն թույլ տալու, հաղորդում է 1news.az-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |