Էդվարդ Նալբանդյան. Ավստրիայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին 8 հունիսի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը,շնորհավորելովդեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի արտգործնախարար Մայքլ Շպինդելեգեռի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երևան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն և տեղի է ունենալու գործարար համաժողով: Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |