Էդուարդ Շարմազանով. Օբաման «դիվանագիտական արտահայտչամիջոցներով» Ադրբեջանին մեղադրեց ռազմատենչ հայտարարությունների մեջ

Էդուարդ Շարմազանով. Օբաման «դիվանագիտական արտահայտչամիջոցներով» Ադրբեջանին մեղադրեց ռազմատենչ հայտարարությունների մեջ

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևին հասցեագրված ԱՄՆ նախագահի նամակում հստակ ուղերձներ կան այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքուն պետք է ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից: Այլ կերպ ասած` ԱՄՆ նախագահը նամակում «դիվանագիտական արտահայտչամիջոցներով» Ադրբեջանին մեղադրում է ռազմատենչ հայտարարությունների մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, այդ նամակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ անգամ նշում է խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը, ինչը համապատասխանում է Հայաստանի դիրքորոշմանը: «Իսկ Ադրբեջանը հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու փոխարեն վերջերս ռազմատենչ հայտարարություններով լի «թատերականացված ներկայացումներ» է խաղարկում»,- նկատել է նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակում, որն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ասվում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասի համար: Օբաման նաև նշել է, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորման օժանդակումը ԱՄՆ համար առաջնահերթ է:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---