Հայ դեղարտադրողները կկարողանան արտահանել իրենց արտադրանքը եվրոպական շուկա 9 հունիսի 2010 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Դեղորայքի սպառման շուկաների ընդլայնման համար Հայաստանում հարկավոր է ներմուծել որակի միջազգային չափանիշների`GMP ստանդարտացման ինստիտուտը: Այդ մասին հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: «Մենք բանակցում ենք էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ`նպատակ ունենալով նման մարմին բացել նախարարություններից մեկին կից»,-ասել է նա: Ըստ Զաքարյանի, տեղի դեղարտադրողները կարող են արտահանել իրենց արտադրանքը միայն ԱՊՀ երկրներ և նրանց համար դեռևս անհասանելի են Եվրոպայի երկրների շուկաները: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ դեղորայքի ընդամենը 10-15 տոկոսը, մյուս մասը ներկրվում է: «Դեղարտադրության ոլորտը ռազմավարական է, հատկապես այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, քանի որ արտակարգ իրավիճակներում երկիրը պետք է կարողանա ինքնուրույն կերպով ապահովել իրեն անհրաժեշտ դեղորայքով»,-ասել է Սամվել Զաքարյանը: Ինչ վերաբերում է ժամկետանց և կեղծված դեղերին, ապա միությունը 2010 թ. սկսել է դիտարկում անցկացնել դեղատներում, իսկ արդյուքնենրը ներկայացվում են համապատասխան մարմիններն, քանի որ տեղի դեղարտադրողները շահագրգիռ են, որ շուկայում լինի միայն որակյալ ապրանք: Զաքարյանը կոչ է արել հայ սպառողին դեղատներում ձեռք բերել հայրենական արտադրության դեղամիջոցներ, քանի որ դրանք չեն զիջում որակով ներկրվող դեղորայքին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |