Բելգիայի կառավարությունը հաստատել է Հայաստանում ցիկլոտրոնի կառուցման սուբսիդավորման չափը 9 հունիսի 2010 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարությունը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հաստատել է Հայաստանում ցիկլոտրոնի կառուցման սուբսիդավորման չափը, հունիսի 9-ին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքերով, ռադիոիզոտոպների արտադրության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագիրը կազմում է 7-8 մլն եվրո, որից 5 մլն եվրոն ցիկլոտրոնի արժողությունն է, իսկ 2-3 մլն ուղորդվելու է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում շինարարական աշխատանքներին և մասնագետների վերապատրաստմանը: Ինչպես ասել է ՀԱՄՀ տնօրենը, վարկային միջոցները տրամադրել է բելգիական բանկը, իսկ Բելգիայի կառավարությունը սպասարկելու է այն, ավելացնելով, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 13 տարով 3 տարի արտոնյալ ժամկետով: Փափազյանն ասաց նաև, որ նախնական հաշվարկներով ցիկլոտրոնը գործարկվելու է 2012-ին, ինչը թույլ կտա Հայաստանին տարածաշրջանում առաջատար դառնալ ռադիոիզոտոպների արտադրության և արտահանման ոլորտում: «Նման ցիկլոտրոններ կան նաև Մոսկվայում, Թեհրանում, Ստամբուլում, սակայն այդ իզոտոպները կարճ կյանք ունեն»,- նշել է նա: Միաժամանակ, նրա խոսքերով, գործելու է ապահովագրության զարգացման ծրագիր առողջապահության ոլորտում, «որպեսզի ամենաթանկ ծառայությունները մատչելի լինեն մեր բնակչությանը»: McKinsey միջազգային ընկերության աջակցությամբ մշակվում է բիզնես պլան, որի հիման վրա ներդրողներին ներկայացվելու են այդ իզոտոպների պոտենցիալ սպառողները, այդ թվում` ախտորոշիչ կլինիկաները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |