Մեկնարկել է սպորտային մարմնամարզության Ալբերտ Ազարյանի գավաթը 9 հունիսի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանում մեկնարկել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության գավաթը: Մրցաշարն ավանդական է և տեղի է ունենում 7-րդ անգամ: Մասնակցում են 43 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Առաջին օրը մարզիկները հանդես եկան «բազմամարտում»: Մրցանակային տեղեր զբաղեցրին Վահան Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը: «Այսօրվա հաղթողները ելույթ կունենան մարմնամարզական տարբեր գործիքների վրա: Նրանց հետ կմրցեն նաև երկու մարզիկներ Վրաստանից և Իրանից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը: Ալբերտ Ազարյանը խոստովանեց, որ ուրախ է մարզիկների լավ ելույթների համար: «Մրցաշարը կազմակերպված է բարձր մակարդակով: Հուսով եմ, որ ապագայում մասնակցիների թիվը կավելանա: Ինձ դուր եկան Հայաստանի և Վրաստանի մարզիկները, որոնք հաջող ելույթ ունեցան»,- ասել է Ազարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |