Հունիսի 17-18-ը տեղի կունենա «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը 9 հունիսի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-18-ը «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները անցկացնելու են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը, որը կազմակերպվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցաշարի նպատակն է քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը: Մրցաշարը կկայանա Երևանի շախմատի ակադեմիայում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, արագ շախմատի կանոններով: Միջոցառմանը կմասնակցեն 30 մարդ. կանայք և տղամարդիկ կմրցեն միասին` երեք մրցանակային տեղերի համար: Մրցաշարի 2-րդ օրը հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Զավեն Անդրեասյանը, սեանս կտան մասնակիցներին, հաղորդում է «Հույսի կամուրջ» կազմակերպությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |