ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրել է Bravo.am կայքի հայտարարած մրցույթի հաղթողներին 9 հունիսի 2010 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Bravo.am կայքէջում հայտարարվեց հետաքրքիր մի նախաձեռնության` մրցույթի մասին, որի կանոններով կայքի այցելուներին հնարավորություն էր տրվում հարցաշարի միջոցով ստուգել ՎիվաՍել-ՄՏՍ և HTC ընկերությունների մասին ունեցած իմացությունը: Վիկտորինայի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 31-ին: Android օպերացիոն համակարգի ֆունկցիոնալ առավելություններին և դրա կիրառելիությանը վերաբերող հարցը որոշիչն էր հաղթանակի համար: Մրցույթի արդյունքներով առավելագույն միավորներ ստացած երկու մասնակիցները` Սոնա Դանիելյանը (առաջին մրցանակ) և Դավիթ Դավթյանը (երկրորդ մրցանակ), հունիսի 9-ին հյուրընկալվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հաղթողներին հանձնեց HTC Hero և HTC Tattoo սմարթֆոններ: Վերջերս` մայիսի 17-ին, հայտարարվեց, որ Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է սմարթֆոնների համաշխարհային արտադրող HTC ընկերության պաշտոնական ռազմավարական առաջին գործընկերը և արտադրանքի մանրածախ իրացնողը Հայաստանում: Այդ օրվանից սկսած, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի ողջ տարածքում գտնվող սպասարկման կենտրոններում մեկնարկել է Android համակարգով գործող HTC հեռախոսների վաճառքը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |