Հայաստան կայցելի Ավստրիայի արտգործնախարարը 9 հունիսի 2010 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Միխաել Փոսթլը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ավստրիայի հետ կապերը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ դեսպանը կարեւոր ներդրում կունենա այդ գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության առկա մեծ ներուժը հնարավոր է լավագույնս իրացնել երկկողմ եւ Եվրամիության ծրագրերի շրջանակներում: Դեսպանը տեղեկացրել է, որ Ավստրիայի արտգործնախարարի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցը նպատակ ունի նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր, հատկապես` տնտեսության եւ մշակույթի ոլորտներում: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Փոսթլը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ խնդրում` նշելով, որ այն ինքնին լավ աջակցություն է բանակցող կողմերին: Դեսպան Փոսթլը վերահաստատել է Ավստրիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ոչ միայն եվրաինտեգրման, այլեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |