Orange Armenia-ն iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսներին 9 հունիսի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia-ն կմեկնարկի iPhone 4-ի վաճառքը առաջիկա ամիսների ընթացքում: Այդ մասին, պատասխանելով իր բլոգի այցելուների հարցերին, հաղորդել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Orange-ը iPhone 4-ի վաճառքը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում իր տարբեր երկրների շուկաներում` ներառյալ Հայաստանում»,- նշել է նա: iPhone 4-ը ներկայացվել է 2010 թվականի հունիսի 7-ին: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց խցիկ, որի տարբերակիչ առանձնահատկությունը 720p ձևաչափում 30 կադր/վրկ հաճախականությամբ HD-տեսագրություն կատարելու հնարավորությունն է: Որպես iPhone 4-ի կենտրոնական պրոցեսոր օգտագործվում է Apple A4-ը: Նոր iPhone-ի հետ միասին հայտնվել է նաև iPhone OS 4.0 (Apple iOS 4) նոր օպերացիոն համակարգը: Orange Armenia-ն Հայաստանում iPhone-ի վաճառքի մեկնարկի մասին հայտարարեց մարտի 31-ին: Ներկա պահին ներկայացված են iPhone 3G – 8Gb, iPhone 3G – 16Gb և iPhone 3GS – 32Gb մոդելները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |