Կստեղծվի հայ-պորտուգալական բառարան 9 հունիսի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց « Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքի կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության» ծրագիրը: Ինչպես հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, 2010թ. նախարարությունը ևս մտադիր է մի շարք միջոցառումներ անցկացնել այդ ծրագրի շրջանակներում, որի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում ապրիլի 1-մայիսի 31-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բուենոս Այրես էր մեկնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը: Այցի նպատակն էր օժանդակել հայեցի կրթությանը և դաստիարակությանը Լատինական Ամերիկայի հայաշատ վայրերում: Ինչպես ասաց Պետրոսյանը, Պ.Բեդիրյանն իր հետ տարել էր շուրջ 120 կրթական և ուսումնաօժանդակ գրքեր ու նյութեր: Նաև մոտ 100 ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացների: Ըստ Պետրոսյանի, նախարարությունը նախաձեռնել է այս ծրագիրը, քանի որ Հարավային Ամերիկայի հայկական համայնքը կտրված է մայր հայրենիքից և գտնվում է ուծացման վտանգի տակ: Դրա պատճառներն այն են, որ հայկական հեռուստաալիքներն այնտեղ արբանյակով չեն հեռարձակվում, շատ են խառն ամուսնությունները և նաև այն, որ հայության մոտ 70 տոկոսը ակտիվ չի մանսակցում համայնքային կյանքին: Պետրոսյանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում նախարարությունը նաև համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ: Ըստ նրա, նախարարությունը այս տարի կաջակցի Սան Պաուլոյի հայագիտական կենտրոնին: Ըստ պայմանագրի, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի, կստեղծվի նաև հայ-պորտուգալական բառարան, և պորտուգալերենով հայկական քերականության մշակման ծրագիր, որով նախատեսվում է մասնագետի 6-ամսյա ժամկետով գիտական աշատանքի վարձատրություն, ինչպես նաև ֆինանսական աջակցություն բառարանի տպագրման համար: Ծրագրի շրջանակներում 3 հոգանոց խումբ էր մեկնել Ուրուգվայ, Արգենտինա և Բրազիլիա` ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո) և ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանը: Երգիչները համերգային ծրագրով հանդես եկան Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո և Սան Պաուլո քաղաքներում` ներկայացնելով էստրադային, ժողովրդական, գուսանական և ազգային երգեր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |