Եվգենի Սատանովսկի. «Թուրքիային վստահել չի կարելի ոչ այն բանի համար, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է» 9 հունիսի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և հիանալի հարաբերություններ`Իսրայելի հետ: Հասկանալի է, որ որևէ խողովակ թշնամի Թուրքիայի տարածքով Իսրայել չի անցնի, քանի որ նա թշնամուց կախում չի թույլատրի: Թուրքիան, որ տասնամյակներ շարունակ Իսրայելի ռազմավարական դաշնակիցն էր, այսօր նրա հակառակորդների շարքում է: Միգուցե դա այն պատճառով է, որ չար լեզուները խոսում են, թե Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Իրանի գազի տարանցիկ ուղին Թուրքիայի տարածքով անցկացնելու մասին», - ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքերի համաձայն, հնարավոր է, որ Թուրքիան պայմանավորվել է Իրանի հետ Իրաքում ամերիկացիների հեռանալուց հետո ազդեցության ոլորտները բաժանելու մասին: «Իսրայելի հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Իսրայելը ինովացիաների խոշորագույն կենտրոն է: Փաստորեն ողջ երկիրը «Կայծքարի հովիտ է»: Իսրայելի հետ մեր հարաբերությունները, համապատասխանաբար, միանգամայն այլ են, քան Թուրքիայի հետ: Կենսատեխնոլոգիաներ, դեղաբանություն, տիեզերական հետազոտություններ, նանոտեխնոլոգիաներ` սա ոչ ամբողջական այն ցանկն է, որի շուրջ Իսրայելի հետ երկխոսություն ենք վարում: Թուրքիայի հետ սրանց մասին խոսելն անիմաստ և անօգուտ է: Դրանք տարբեր և տնտեսական համագործակցության հետ որևէ կապ չունեցող ուղղություններ են», - նշել է Սատանովսկին: Նա գտնում է նաև, որ Ռուսաստանը չի կարող որևէ մեկին վստահել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: «Բանակ, նավատորմ, ռազմավարական նշանակության զորքեր` ահա այն ամենը, ինչին կարելի է վստահել: Ընդ որում, Թուրքիային ոչ մի դեպքում վստահել չի կարելի և ոչ այն բանի համար, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է: Հավերժական է միայն աշխարհաքաղաքական հարևանությունը, իսկ ռազմավարական շահերը միշտ տարբեր են լինում: Խնդրեմ, օրինակ` Իսրայելը: Ժամանակին նա հրաժարվեց Հայաստանին, Հունաստանին զենք մատակարարել` բացատրելով, որ Թուրքիան իր ռազմավարական գործընկերն է: Իսկ Թուրքիան ինչո՞վ փոխհատուցեց: Թուրքիան Իսրայելին թիկունքից դաշունահարեց, որովհետև քաղաքական պատճառներ կային: Վաղն այդպես կհարվածի նաև Ռուսաստանին, եթե նրան պետք լինի: Ռուս-թուրքական հարաբերությունները հետագայում նույնպես փայլուն կերպով կզարգանան, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք թուլանա, իսկ Թուրքիան վերջնականորեն չի հզորանա», - ընդգծել է Սատանովսկին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |