Ֆրանտիշեկ Միկլոշկո. ԼՂՀ-ն հանդուրժողական և ժողովրդավարական երկիր է`ի տարբերություն Ադրբեջանի 9 հունիսի 2010 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի ամենահայտնի պարբերականներից մեկում` «Tyzden»-ում (Տիժդեն) լույս է տեսել Ֆրանտիշեկ Միկլոշկոյի «Ավետիաց Երկիր» փաստագրական հոդվածը: Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ, ԱԽ-ի ներկայիս պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն դիտորդի կարգավիճակով մասնակցել է վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Իր հոդվածում նա մասնավորապես, գրում է. «ԼՂՀ-ն հանդուրժողական և ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որտեղ վերջերս պառլամենտը սահմանադրական օրենք ընդունեց Ալիևին ցմահ իշխանության մանդատ տալու մասին»: «Իմ ԼՂՀ-ում մնալու ընթացքում այն տպավորությունը ստացա, որ ԼՂՀ-ի խնդիրն ի վերջո Եվրամիության խնդիրն է: 138 հազար ԼՂՀ բնակիչ անելանելի վիճակում պաշտպանում է իր քրիստոնեական քաղաքակրթությունը, պատմությունը, իր հոգևոր և ֆիզիկական էությունը: ԼՂՀ-ն այսօր գոյություն ունի հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանորդների շնորհիվ, որոնք կազմում են այսպես կոչված Մինսկի խումբը և փնտրում լուծում: ԼՂՀ-ն գույություն ունի նաև Հայաստանում և ԼՂՀ-ում ապրող հայերի շնորհիվ, որոնք պատրաստ են պատերազմով պաշտպանել ԼՂՀ-ն շատ ավելի մեծ, բայց զորապես ավելի թույլ Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում»,-գրել է Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահը: «1938թ-ին Եվրոպայի գերհզոր երկրները հանձնեցին Չեխիայի ու Սլովակիայի տարածքները Հիտլերին` մտածելով, որ այդ ճանապարհով կփրկեն խաղաղությունը Եվրոպայում: Իրականում ոչ խաղաղությունը փրկեցին, ոչ էլ իրենք իրենց: Եթե ԵՄ բաց թողնի ձեռքից փոքրիկ ԼՂՀ-ին և նրա քրիստոնեական քաղաքակրթությունը փրկելու հնարավորությունը` թույլ տալով, որ հաղթանակի այստեղ օտարի քաղաքակրթությունը, անկասկած նույնը պատահելու է իրեն` ԵՄ-ին: Քրիստոնեական Եվրոպան այսօր մի շղթա է ներկայացնում, որի գոյությունը որոշվելու է ի վերջո իր ամենաթույլ օղակով. այդ օղակը ԼՂՀ-ն է»,-ասվում է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հոդվածում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |