Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակաընթացքում հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի կհասնեն:

Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացումը անվտանգության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության կրթության, մշակույթի, տնտեսության ոլոտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների խորացման, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---