Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը 9 հունիսի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով, Թեհրանի ու Արևմուտքի միջև միջնորդության նախաձեռնությամբ Թուրքիան ցանկանում է իրեն դրսևորել որպես իսլամական պետությունների պաշտպան` ձգտելով արժանանալ արաբական աշխարհի երկրների հավանությանը: Իրանն իր հերթին, Սարուխանյանի կարծիքով, ընդամենը օգտագործում է Թուրքիային, որպեսզի միայն ժամանակ շահի և հետաձգի Արևմուտքի կողմից պատժամիջոցների ընդունումը: Իրանի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Փաստաթղթի դրույթների համաձայն, դրանում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին ուղղված կոչ է պարունակվում` զգոնություն դրսևորել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների հարցում, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի աջակցությունը երկրի միջուկային ծրագրին: Իրանի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը մշակվեց այն բանից հետո, երբ Թեհրանը կես տարվա ընթացքում «այդպես էլ չկարողացավ որոշել, թե ինչ ժամկետում է պատրաստ վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ»: Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում ասվում է այն մասին, որ Թեհրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու համար: Այս պնդման հետ Թեհրանը կտրականապես համաձայն չէ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |