Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---