Հայաստանի ՀՀՏ ոլորտի առաջատարները «Առանց փողկապի հանդիպում» կանցկացնեն հունիսի 12-13-ը 9 հունիսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-13-ը Ծաղկաձորում հերթական «Առանց փողկապի հանդիպման» ժամանակ ՀՀՏ ոլորտի առաջատարները կքննարկեն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կրթության առկա խնդիրները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՏՏ Ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, համաժողովի մասնակիցները կքննարկեն կրթական գործընթացի մասնակիցների մոտիվացիաների բարձրացման, բուհերի ու բիզնեսի միջև կապերի կարգավորման, բուհերի` որպես գիտատեխնիկական կենտրոնների վերականգնման, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների խնդիրները: Ծրագրվում է, որ քննարկմանը կմասնակցեն ՀՀ կրթությաn և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ֆորումի կազմակերպիչներն են ՏՏ Ձեռնարկությունների միությունը (UITE), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Ֆորումն անցկացվում է Մրցունակ մասնավոր սեկտոր CAPS/USAID Ծրագրի աջակցությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |