Արտակ Հանեսյան. «Ամերիաբանկը» ընդունել և հաստատել է 20,2 մլն գումարի 12 հայտ` փոքր ՀԷԿ-երը ֆինանսավորելու համար

Արտակ Հանեսյան. «Ամերիաբանկը» ընդունել և հաստատել է 20,2 մլն գումարի 12 հայտ` փոքր ՀԷԿ-երը ֆինանսավորելու համար

PanARMENIAN.Net - «Մենք ուզում ենք մասնակցել գերմանական KfW զարգացման բանկի փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման ծրագրին: Արդեն հայտ ենք ներկայացրել, քանի որ ֆինանսավորումը կատարվում է դրամով և երկարաժամկետ է», - ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: Նա նաև նշել է, որ ներկայում «Ամերիաբանկը» 8 տարի ժամանակով, 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ է տրամադրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման համար:

Ա.Հանեսյանը հիշեցրեց, որ բանկը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն սկսել է 2009 թ. նոյեմբերից և ներկայում 12 հայտ է ներկայացվել` 20,2 մլն դոլար ընդհանուր գումարի, որից 4,7 մլն –ն արդեն տրամադրվել է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի /b> խոսքերի համաձայն, նոր ՀԷԿ-երը 6-7 տարվա ընթացքում իրենց ծախսը կփոխհատուցեն, իսկ 8 տարի ժամանակով տրված վարկը ընկերություններին հնարավորություն կտա սեփական ռեսուրսներն ապահովել` շահույթի հաշվին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---