Արաքս Փաշայան. Թե' Միջին Արևելքում, թե' Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված չէ 9 հունիսի 2010 - 20:33 AMT PanARMENIAN.Net - 2010թ.մայիսի 31-ինՄիջերկրականծովիջրերով դեպի Գազա ուղևորվող Ազատության նավատորմի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո Թուրքիայի հեղինակությունը Միջին Արևելքում էականորեն մեծացավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Արաքս Փաշայանը` նշելով, որ մասնավորապես արաբական իսլամական հասարակություններում Թուրքիան դիտվում է իբրև խարիզմատիկ մի պետություն, որին հետաքրքրում են իսլամական աշխարհի շահերը: Արաքս Փաշայանի խոսքով, Իսրայելի դեմիրականացրածԹուրքիայիսադրանքը հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիան ձգտում է առաջատար դիրք զբաղեցնել Միջին Արևելքում: «Ներկայումս արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Իրանի հետ Թուրքիայի համագործակցությունն աննախադեպ բարձր մակարդակի է հասցվել: Թուրքիան ձեռամուխ է եղել տարածաշրջանային հիմնահարցերի կարգավորմանը, Արևմուտքի և իսլամական առանձին ուժային կենտրոնների միջև բարդ ու փխրուն հարաբերությունների հաղթահարմանը»,- ասել է հայ արաբագետը: Արաքս Փաշայանն ընդգծել է, որ չնայած այդ ամենին, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը, Իսրայելի կողմից Թուրքիայի նկատմամբ հարաճուն անվստահությունը ի ցույց են դնում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Միջին Արևելքում այլևս հավասարակշռված չէ: «Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հակամարտության, մասնավորապես ղարաբաղյան հարցի նկատմամբ Թուրքիայի վերապահ դիրքորոշումը իր հերթին փաստում է, որ Կովկասում նույնպես Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված չէ»,- ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |