Սևակ Սարուխանյան. Այս անգամ Իրանը չի կարողանա խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից![]() 9 հունիսի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Այս անգամ Իրանը չի կարողանա խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով, այն պայմաններում, երբ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի «վետոյի իրավունք» ունեցող երկրները, այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը, հանդես են գալիս ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունման կողմից, Թեհրանի դեմ պատժամիջոցներն անհապաղ կընդունվեն: Այս համատեքստում իրանագետն ընդգծել է ռուս-իրանական փոխհարաբերությունների լարվածությունն ու հնարավոր վատթարացումը: «Ռուսաստանն այսօր ոչ պակաս անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրով: Մոսկվայի ու Արևմուտքի միջև փոխըմբռնումն այդ ոլորտում կարող է միջազգային անվտանգության հարցերի շուրջ ռազմավարական համագործակցության հանգեցնել»,- ընդգծել է Սևակ Սարուխանյանը: Իրանի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Փաստաթղթի դրույթների համաձայն, դրանում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին ուղղված կոչ է պարունակվում` զգոնություն դրսևորել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների հարցում, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի աջակցությունը երկրի միջուկային ծրագրին: Իրանի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը մշակվեց այն բանից հետո, երբ Թեհրանը կես տարվա ընթացքում «այդպես էլ չկարողացավ որոշել, թե ինչ ժամկետում է պատրաստ վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ»: Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում ասվում է այն մասին, որ Թեհրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու համար: Այս պնդման հետ Թեհրանը կտրականապես համաձայն չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |