Էներգետիկայի նախարարը հրաժարվել է ԱԺ-ին ներկայացնել կառավարության հայեցակարգը գազի ոլորտում 9 հունիսի 2010 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Գազի գնաճը միշտ մտահոգություն է առաջացնում բնակչությանշրջանում: Հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որը ներկրում է գազը: Այդ մասին, պատասխանելով ՀՅԴ հարցապնդմանը, հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանը: Ըստ Մովսեսյանի, ՀՅԴ հարցապնդումը հիմնականում վերաբերում է խնդրի տեխնիկական ու կոմերցիոն մասին, ոչ թե կառավարության ընդհանուր հայեցակարգին գազի ոլորտում: Իր հերթին ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարության պատասխաններից պարզ դարձավ, որ պետությունը սպառողների իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ չունի: «Գազը հետագայում ևս կթանկանա: Այդ մասին է վկայում Գազպրոմի քաղաքականությունը տարբեր երկրներում»,-նշել է Մինասյանը: Նա հավելել է նաև, որ այդ ոլորտում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ոչ թե հետևանքների շտկում: Պատգամավորն առաջարկել է նաև խորհրդարանին որոշում կայացնել, որը կպարտավորեցնի կառավարությանը 20 օրվա ընթացքում ՀՀ ԱԺ ներկայացնել գազի ոլորտում իր քաղաքականության հայեցակարգը: Ա.Մովսեսյանը չհամաձայնվեց` նշելով, որ փոխարենը կարելի է համապատասխան քննարկումներ անցկացնել խորհրդարանի հետ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |