Ենթադրվում է, որ Հայաստանում բացվելու է 15 օտարալեզու դպրոց 9 հունիսի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթը ՀՀ «Կրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքում շտկումներ մտցնելու մասին: Ներկայացնելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցների ոլորտում միջազգային ծրագրեր ներմուծելու և Հայաստանում մասնավոր օտարալեզու դպրոցներ բացելու համար, ինչպիսին են, օրինակ, բրիտանական դպրոցները, «AB» համակարգով դպրոցները, այդ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են: Աշոտյանի խոսքերով, Հայաստանի այդ դպրոցներում ուսուցումը սկսվելու է 7-րդ դասարանից: «Այսինքն, մինչև 7-րդ դասարան աշակերտները հաճախելու են հայկական դպրոց, որից հետո նրանք կարող են ընդունվել օտարալեզու դպրոց»,- նշել է Աշոտյանը և ավելացրել, որ բրիտանական դպրոցների ատեստատները համապատասխան կրեդիտների առկայության դեպքում հնարավորություն են տալիս շրջանավարտներին մեխանիկորեն ընդունվել Բրիտանիայի առաջատար բուհեր: Նա հերքեց խոսակցություններն այն մասին, որ գոյություն ունեցող օրենսդրության հիման վրա կարելի է ներմուծել մասնավոր և միջպետական օտարալեզու դպրոցների համակարգ: Նախարարն ընդգծեց, որ օտարալեզու դպրոցների թիվը, օրինագծերի վերոհիշյալ փաթեթի համաձայն, կկազմի 15: «Այդ 15 դպրոցները ստեղծվելու են Հայաստանում գոյություն ունեցող կրթական հաստատությունների հիման վրա և չեն ֆինանսավորվելու պետության կողմից»,- ասել է Աշոտյանը: Իր հերթին, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ օրինագծերի տվյալ փաթեթի հարցով մինչև երկրորդ ընթերցումը խորհրդարանը լսումներ կկազմակերպի, որին մասնակցելու են բոլոր շահագրգիռ կողմերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |