Թեհրանը ՄԱԿ ԱԽ բանաձևն անվանել է «սխալ քայլ»

PanARMENIAN.Net - Թեհրանը դիտարկում է ՄԱԿ ԱԽ բանաձևը, որը նախատեսում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում, որպես «սխալ քայլ»: Ինչպես հաղորդում է AFP-ն, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: «Բանաձևը սխալ քայլ է: Դա ոչ կառուցողական և անադրյունավետ որոշում է և այն չի օգնի կարգավորել իրավիճակը: Մենք կարծում ենք, որ այդ որոշումն ավելի կբարդացի իրավիճակը»,- ասել է Ռամին Մեհմանփարասթը:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ձայների մեծամասնությամբ հաստատել է Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու կետը: Բրազիլիայի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել, իսկ Լիբանանի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---