ԼՂՀ-ում տեղի կունենա ՀՀ ապահովագրման շուկայի մասնակիցների արտագնա խորհրդաժողովը10 հունիսի 2010 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության նախաձեռնությամբ և ԼՂՀ կառավարության աջակցությամբ` Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցները և Ապահովագրողների Ասոցիացիան 2010թ հունիսի 11-13-ը Ստեփանակերտում կազմակերպում են ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների արտագնա համաժողով, PanARMENIAN.Net ին հաղորդում է«Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության մամլո ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի զարգացող տնտեսությունն առաջացրել է ապահովագրական ծառայությունների պահանջարկի աճ և այդ ծառայությունների մատուցման կանոնակարգման անհրաժեշտության հանգամանքը նախադրյալ է հանդիսացել համաժողով կազմակերպելու համար: Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն հնարավորինս լայն քննարկումների միջոցով ի մի բերել Ղարաբաղում մատուցվող ապահովագրական ծառայությունների ներկայիս վիճակը, և Ղարաբաղի պետական կառավարման մարմինների և կորպորատիվ ապահովադիրների հետ համատեղ ուղիներ մշակել ինչպես ապահովագրական ծառայությունների ընդլայնման, այնպես էլ այդ ծառայությունների արդիականացման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ համաժողովին կմասնակցեն 9 ապահովագրական և մեկ ապահովագրական բրոքերային ընկերություններ. ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացնելու է ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը: Համաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ընդգրկված են ԼՂՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ և կորպորատիվ ապահովադիրներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |