3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Մոսկվայում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի վերջին մարտերը: 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը հաղթել է Դենիս Շկաբուրուին (Ուկրաինա): Կիսաեզրափակչում ելույթ կունենա նաև Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ), որը պարտության է մատնել գերմանացի բռնցքամարտիկ Դավիդ Մյուլերին: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Արթուր Խաչատրյանը (81 ք/կ):

Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 3 բրոնզե մեդալ, իսկ եզրափակիչ դուրս գալու համար հայ բռնցքամարտիկները հունիսի 11-ին կպայքարեն կիսաեզրափակիչի մենամարտերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---