ՀՀ ԱԺ-ում օրինագծի քննարկումը կարող է սկանդալի վերածվել

ՀՀ ԱԺ-ում օրինագծի քննարկումը կարող է սկանդալի վերածվել

PanARMENIAN.Net - ՀՅԴ խմբակցությունը, համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգի, հերթական ընդմիջումն է վերցրել «Լեզվի մասին» և «Հեռահաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ընթացքում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել «անվերջ ընդմիջումների» դեմ: « Եթե ինչ-որ մեկը փորձի խանգարել խորհրդարանի աշխատանքին, ապա ես կխափանեմ անհաջողության դատապարտված այդ փորձերը»,- ասել է նա:

«Կուսակցություններից ոչ մեկը շիզոֆրենիայով հիվանդ չէ, որպեսզի խանգարի խորհրդարանի աշխատանքին: Եթե ես ցանկանայի խափանել խորհրդարանի աշխատանքը, ապա կկանգնեի ամբիոնի մոտ ու չէի իջնի: Ինձ կիջեցնեին միայն ոստիկանները»,- խոսնակի հայտարարությանը պատասխանել է Վահան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---