Գագիկ Մինասյան. «Մենաշնորհների դեմ պայքարը Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի»10 հունիսի 2010 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում հարկահավաքման ցուցանիշը ՀՆԱ համեմատ 2009 թ. ավելի քիչ էր, քան մենք սպասում էինք: Այդ ցուցանիշը ցույց է տալիս երկրի տնտեսության մեջ գոյություն ունեցող ստվերային բիզնեսի մակարդակը», - այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ ցուցանիշն անցյալ տարի կազմել էր 16,5 տոկոս` 2008 թ. 17 տոկոսի փոխարեն: Բացի այդ, Գագիկ Մինասյանը համաձայնել է, որ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհային է և օլիգարխիկ, որն էլ տնտեսության խոցելի տեղն է: «Շուկայական տնտեսության պայմաններում, առհասարակ, մրցակցության պայմաններում հավասար հնարավորությունները գերխնդիր են: Եթե բոլոր խնդիրները լուծում ստանան, իսկ այս խնդիրը` ոչ, ապա ոչինչ չի ստացվի», - ասել է նա: Նա հայտնել է նաև, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները հետևողականորեն զարգանում են, և այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը կարող է ավելի բարձր մրցակցային իրավիճակի, հարկահավաքման ավելի բարձր մակարդակի և սոցիալական խնդիրների լուծման հասնել: «Սա երկրի ամենագլխավոր խնդիրն է և պետք է դառնա առաջնահերթ Հայաստանի տնտեսության համար», - ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |