Պետական պարտքը պետք է մնա կառավարվող շրջանակներում10 հունիսի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Եթե 2008-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 1.5 մլրդ դոլար կամ ՀՆԱ 13 տոկոսը, ապա 2009-ի վերջում այն կազմել է 3 մլրդ դոլար կամ ՀՆԱ 36 տոկոսը: Բնական է, դա երկրի արտաքին պարտքի ցուցանիշի կտրուկ աճ է, բայց առանց դրա անհնար կլիներ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը և հասնել ՀՆԱ աճի 2009-ի վերջում»,- հայտարարել է ֆինանսաբյուջետային հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Միաժամանակ, պետական պարտքի այդ ցուցանիշը միջազգային բոլոր չափանիշների համաձայն միջին պարտք է: «Շատ եվրոպական երկրներում պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է ՀՆԱ ծավալը»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Բացի դրանից, նա կարծում է, որ պետական պարտքը պետք է մնա կառավարվող շրջանակներում և կարծիք է հայտնել, որ հետագա տարիներին կկրճատվի բյուջեի դեֆիցիտը, որի հետևանքով կկրճատվի արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ նկատմամբ: Նա համոզված է, որ արդեն ընթացիկ տարում բյուջեն միանշանակ ամբողջովին կկատարվի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |