Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում վստահության պակաս կա10 հունիսի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում վստահության պակաս կա, սակայն բոլոր տեխնիկական հարցերը հիմնականում համաձայնեցված են: Այդ մասին «Պատերազմն ու խաղաղությունը Կովկասում» թեմայով դասախոսությամբ ՀՀ ԳԱԱ-ում հանդես է եկել գիտությունների դոկտոր, փորձագետ Վիգեն Չետերյանը: Ըստ նրա, այսօր Հարավային Կովկասում կա 5 պետություն, որոնցից 2 ճանաչված չեն միջազգային հանրության կողմից: Չճանաչված պետությունների խնդիրը կարող է լուծվել կամ նրանց միջազգային ճանաչման միջոցով, կամ պահպանելով ստատուս քվոն, կամ պատերազմական գործողությունների վերսկսմամբ: «Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանը գտնում է, որ այդ խնդիրը դեռ հանգուցալուծված չէ, հետևաբար, Բաքուն կարող է քայլեր ձեռնարկել ընդհուպ մինչև ռազմական գործողությունների վերսկսումը: Դա նշանակում է, որ տարածաշրջանում դեռևս կա որոշակի ռիսկ և անհնար է Ղարաբաղի հարցը լուծված համարել»,-ասել է նա: Նա հավելեց, որ Արևմուտքում գտնում են, որ բոլոր հակամարտությունները Կովկասում ազգայնամոլության հետևանք են, ինչն, ըստ փորձագետների, սխալ մոտեցում է հակամարտությունների հանդեպ: Ըստ նրա, Ղարաբաղի հակամարտությունն, ի տարբերություն այլ տարածաշրջանային հակամարտությունների, ավելի սուր է, քանի որ վերաբերում է հայ ժողովրդի ինքնության հարցին: «Ադրբեջանը փորձեց լուծել այդ քաղաքական հակամարտությունը ռազմական ճանապարհով, սակայն պատերազմը միշտ բարդացնում է իրավիճակը և հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների»,-ասել է նա: Անդրադառնալով վերջին շրջանում Իրանի ակտիվացմանը ղարաբաղյան հարցում` նա ընդգծեց, որ դա Արևմուտքի ակտիվ դիվանագիտության արդյունքն է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |