Սերժ Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին10 հունիսի 2010 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Սերժ Սարգսյանն ասել է, որ բարոնուհու և նրա համախոհների ավանդական դարձած այցելությունները Հայաստան և Արցախ, հայկական կողմի հետ նրանց արդյունավետ համագործակցությունը բարձր գնահատանքի են արժանի: «Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ և Ձեր ընկերներին` երկար տարիների հետևողական աշխատանքի համար»,- ասել է նախագահը: Բարոնուհի Քոքսը նախագահ Սարգսյանին պատմել է իր` թվով արդեն 70-րդ այցելության ընթացքում ստացած տպավորությունների մասին: Նա ասել է, որ ինչպես նախորդ այցերին, այնպես էլ այս անգամ ուրախությամբ արձանագրել է, որ թե Երևանում, և թե Ստեփանակերտում մեծ դրական փոփոխություններ են կատարվում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրությունը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի` հարևան երկրների հետ խնդիրները բանակցությունների և համագործակցության միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խոսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ստահոդ ակտիվ քարոզչությանը վերջինիս հնարավորություն է տալիս հաճախ մոլորության մեջ գցելու նույն այդ հանրությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |