ՀՀ ԱԺ ընդունեց ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը![]() 10 հունիսի 2010 - 21:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: PanARMENIAN.Net ի թղթփակիցը խորհրդարանից հաղորդ ել է, որ օրինագծի ընդունման դեմ հանդես են եկել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է, որ օրինագիծն անթույլատրելի է, քանի որ հանվում է այն խոչընդոտը, ըստ որի հեռուստահաղորդումները եթեր պետք է տրվեն թարգմանված: «Օրինագիծը 65-55 տոկոսով կրճատում է այն հեռուստահաղորդումները, որոնք պարտադիր պետք է հայերեն թարգմանվեն», ավելացրել է նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, իր հերթին, ասել է, որ օրինագիծը պատերազմ է ընդդեմ հեռուստաընկերությունների դեմ: Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանըգոհունակություն է հայտնել իր առաջարկի ընդունման համար, ըստ որի տարածաշրջանային հեռուստաալիքներին իրավունք է տրվում նույնանման հեռահաղորդումներ հեռարձակելու` անկախ նրանց արտոնագրման ժամկետի, մինչև հեռուստատեսության թվայնացման ավարտը: Օրինագծի ընդունման կողմ են քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 13, իսկ ձեռնպահ չի եղել: Օրենքը նախատեսում է, որ մինչև թվայնացման ավարտը` մինչև 2015 թ, հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է` հասնելով 18-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |