Էրդողան. Թուրքերը չեն կարող ապրել առանց արաբների

Էրդողան. Թուրքերը չեն կարող ապրել առանց արաբների

PanARMENIAN.Net - Թուրքերը չեն կարող ապրել առանց արաբների: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-արաբական համաժողովի ժամանակ, որին մասնակցում են 17 երկրների ԱԳՆ ղեկավարներ: «Մենք ընդհանուր աշխարհագրություն, պատմություն, մշակույթ և քաղաքակրթություն ունենք: Նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են դեպի Արևմուտք հակված լինելու մեջ, չարամիտ քարոզչության են հավատում»,- ասել է Էրդողանը:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի միջև բարձրագույն մակարդակի խորհուրդ ստեղծելու մասին: 4 երկրներն ազատ տնտեսական և առանց մուտքի արտոնագրի գոտի են ստեղծում: «Մենք հուսով ենք, որ մեզ կմիանան տարածաշրջանի այլ երկրներ: Սակայն ազատ առևտրի ու առանց վիզաների ռեժիմի գոտին Եվրամիության այլընտրանք չէ: Թուրքիան լի է ԵՄ մտնելու վճռականությամբ»,- ասել է Դավութօղլուն, գրում է Cumhuriyet թերթը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---